Turan

  • Ադրբեջանի չի կատարել ՄԻԵԴ-ի 271 որոշում

    Ադրբեջանի չի կատարել ՄԻԵԴ-ի 271 որոշում

    Օրերս Եվրախորհուրդը տարածել է ՄԻԵԴ-ի ակնարկային զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանը 5-րդն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարողների ցանկում։ Այս մասին Turan-ին ասել է փաստաբան Խալիդ Աղալիևը։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից չկատարված են մնում ՄԻԵԴ 271 որոշումներ։ Հայաստանն ու Վրաստանը համեմատաբար ավելի ցածր ցուցանիշներ ունեն այս առումով․ համապատասխանաբար՝ 50 և 63 որոշում։

  • Ադրբեջանցի ընդդիմադիրը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

    Ադրբեջանցի ընդդիմադիրը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

    Ադրբեջանական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիյամեդին Ահմեդովին, ով «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից է։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։ Նշվում է, որ Ահմեդովը ձերբակալվել է այս տարվա ապրիլին՝ կարանտինային ռեժիմը խախտելու ու Ոստիկանությանը դիմադրելու համար։ Հետագայում Ահմեդովին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Ըստ աղբյուրի՝ Ահմեդովին Բաքվում ենթարկել են խոշտանգումների, որի…

  • Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է․ ԳՇ պետ Սադիգովը պաշտոնանկ է արվել

    Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է․ ԳՇ պետ Սադիգովը պաշտոնանկ է արվել

    Ադրբեջանը պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ պաշտոնանկ է արվել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովը։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։ Նշվում է, որ Սադիգովը պաշտոնանկությունն արվել է հենց Արցախյան երկրորդ պատերազմի սկզբում, բայց դրա մասին Ադրբեջանի ՊՆ-ն 4 ամիս լռել է։ Ըստ աղբյուրի՝ պաշտոնից հեռացման պատճառը եղել է Սադիգովի ոչ ադեկվատ զեկույցները…

  • Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցները կրիտիկական են լինելու. ԵԽԽՎ

    Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցները կրիտիկական են լինելու. ԵԽԽՎ

    «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Սուննա Էվարսդոտիրը հայտնել է, որ կարանտինից հետո միջազգային կազմակերպությունների զեկույցները Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ կրիտիկական են լինելու: Զեկուցողը ասել է, որ Ադրբեջանը, ինչպես և մյուս երկրները այժմ կարանտինում են և դժվար է այնտեղի տեղի ունեցող իրադարձությունների հաստատում ստանալ: «Սակայն…

  • Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի առաջիկա ընտրությունները

    Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի առաջիկա ընտրությունները

    Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ընտրությունները նշանակված դն այս տարվա փետրվարի 9-ին։ «Այսպիսով, Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների անդամներից ոչ մեկը լիազորված չէ Եվրախորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կկատարի անձամբ իր կողմից,…

  • Ծովում փոթորկի պատճառով դադարեցվել են Ադրբեջանի ծովային հորատման աշխատանքները

    Ծովում փոթորկի պատճառով դադարեցվել են Ադրբեջանի ծովային հորատման աշխատանքները

    Ադրբեջանում փոթորկոտ եղանակի պատճառով ծովից ափ է տարհանվել 700 նավթագործ, որոնք աշխատում են ծովային արդյունահանման մեջ: Այստեղ հիմնական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հաղորդում է Turan-ը՝ հղում անելով SOCAR պետական նավթային ընկերության մամուլի ծառայությանը: Փոթորկոտ եղանակի պատճառով «Կասպարա» նավերին փոթորկի նախազգուշացում է ուղարկվել: Ճանապարհին գտնվող բոլոր նավերին հանձնարարվել է ուղղվել ապաստարան և սպասել փոթորկի դադարելուն:…

  • Ադրբեջանական Turan գործակալության խմբագիրը գործուղվել է Հայաստան

    Ադրբեջանական Turan գործակալության խմբագիրը գործուղվել է Հայաստան

    Ադրբեջանական Turan անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը փետրվարի 1-5-ը գործուղվել է Հայաստան՝ ռեպորտաժների ու հարցազրույցների շարք պատրաստելու նպատակով․ այս մասին հաղորդում է Turan-ը։ «Այցելության կազմակերպման համար ստացվել է Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների համաձայնությունը։ Հայաստանի ԱԳՆ-ն հավատարմագրել է Հաջիևին և նրան ուղեկցող երկու օգնականներին՝ Վրաստանից ու Ռուսաստանից։ Երևան այցելության ընթացքում Turan-ի խմբագիրն անցկացրել է…