fbpx
Աշխարհ

Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք․ Ռազմինֆո

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից, գրում է razm.info-ն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է կեսգիշերից սկսած երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում պատերազմական դրություն հայտարարել: Ժամը 21:00-ից 06:00-ն պարետային ժամ է գործում Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Թարթառում, Աղդամում, Գյոյգյոլում, Ապշերոնում, Բարդայում, Շամքորում և այլ շրջաններում:

Հավելենք, որ դեռ երեկ Ադրբեջանի Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարում էր, թե զորահավաքի կարիք չկա: Իսկ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանում հավաքագրում էին պահեստազորայիններին և հայտարարում էին, թե պարզապես պլանային հավաքներ են անում` մարտական վերապատրաստումների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ