Ադրբեջանի բոլոր ընտրատեղամասերում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս մասին հաղորդում է Minval.az կայքը:
118 ընտրական տարածքներում կընտրվեն 1606 տեղական ինքնակառավարման մարմինների 15 156 անդամներ:
Ընտրություններին մասնակցում է 13 քաղաքական կուսակցություն, գրանցված է 41 462 թեկնածու:
Բոլոր 1000 ընտրատեղամասերում ընտրություններին հետևելու համար գրանցվել է 60 000 դիտորդ:
Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին:
