«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Խոսել է այն մասին, թե ինչու իր գլխավորած ակումբում ֆրանսիացիներ չկան։
«Ֆրանսիացիներին ձեռք բերելու որևէ հիմք և հնարավորություն չկա: Մբապեն խաղում է ՊՍԺ-ում: Գրիզմանն ակնհայտորեն ցանկանում էր մեկնել «Բարսելոնա»:
Միգուցե մենք կցանկանայինք ձեռք բերել ֆրանսիացի խաղացող, բայց նրանցից ոմանք շատ թանկ են մեզ համար», – Կլոպի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
