Ադրբեջանի Սումգաիթի վերաքննիչ դատարանի շենքի մոտ ձերբակալվել են ազգային ճակատ կուսակցության ակտիվիստներ Մահիր Ռուստամլին և Իդայաթ Ռասուլզադեն. հայտնում է Turan-ը:
Դա տեղի է ունեցել երեկ, ակտիվիստները դատարան էին եկել մեկ այլ ակտիվիստի աջակցելու համար:
Նրանք 15 օրվա վարչական կալանքի են դատապարտվել` մանր խուլիգանության համար: