Ադրբեջանում ընթացող պլանային լայնամասշտաբ զորավարժություններին ներգրավվել են նաև բելառուսական ՀԿՌՀ-ները և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, հայտնում է RazmInfo-ն:
Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումից՝ «Պոլոնեզի» և LORA-ի դիվիզիոնների շարասյունները դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից, մեկնում օպերատիվ շրջաններ, բերվում մարտական վիճակի, պատրաստվում կրակի: Նշենք, որ հրապարակումից պարզ չէ՝ մարտական կրակ եղե՞լ է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին խոշոր զորավարժությանը ներգրավել է մոտ 10․000 զինծառայող։ 4 օր՝ մինչև մարտի 15-ը տևող զորավարժության ընթացքում ներգրավվելու է նաև մեծ ծավալի զինտեխնիկա․
500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ,
300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ,
20 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, այդ թվում՝ ուղղաթիռներ։