fbpx
Արցախ

Ադրբեջանի իշխանություններն անհայտ անձանցով ակտիվորեն բնակեցնում են օկուպացված հայկական Շուշին

Արցախի ողջ հայ բնակչությանը հայրենի հողից վտարելով՝ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին վերաբնակեցնել այն։

Արդեն հայտարարվել է Արցախում առաջիկա տարիներին 140 հազար մարդ վերաբնակեցնելու մտադրության մասին։ Թե ում են Ադրբեջանի իշխանությունները մտադիր բնակեցնել Լեռնային Ղարաբաղում, հայտնի է միայն նրանց։ Նկատենք, որ այս թիվը տասնյակ անգամ գերազանցում է խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում ապրածների թիվը։

Ալիևների զույգն այսօր այցելել է օկուպացված հայկական Շուշի։ Այս կապակցությամբ հաղորդվում է 23 շենքերից բաղկացած բնակելի համալիրի կառուցման մասին։ Նշվել է, որ բնակելի համալիրում, ընդհանուր առմամբ, շահագործման կհանձնվի 450 բնակարան։ Զբաղեցումը կսկսվի 2024 թվականի առաջին եռամսյակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ