fbpx
Աշխարհ

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են

Փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը՝ հավելելով, որ իրականացրել են հատուկ գործողություն, որը կրում է «Հատուցում» անունը:

Նշվում է, թե կրակ է բացվել իբրև ի պատասխան հայկական կողմի «սադրանք»-ի, որի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նաև պարծենալով հավելել է, որ «ոչնչացրել է մեկ հայկական դիրք»՝ կորուստներ պատճառելով հայկական կողմին:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, երեկ ՀՀ ԶՈՒ դիպուկահարն իբր վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի:

Այնուհետ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ոստիկանությունից արձագանքել էին, թե սկսել են հետաքննություն ու կպատժեն հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմին ընդամենը հորինված պատճառներ են պետք սահմանին հերթական սադրանքի համար:

Այսօր ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ