Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Կապանի և Հադրութի նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ հայտարարությամբ, որով Հայաստանն ու Արցախը մեկ այլ ճանապարհային հանգույցով կկապվեն:
Բաքվում ճանապարհի շինարարությունը համարում են Հայաստանի կողմից «սադրանք»՝ ստատուս քվոյի ամրապնդման համար:
«Չնայած հակամարտության կարգավորման համար բարենպաստ հիմքերի ստեղծմանը՝ Հայաստանը, թաքնվելով հրադադարի ռեժիմի ետևում, շարունակում է ապօրինի գործողությունները ապակառուցողական ձևով, և դա պարզապես հերթական սադրանքն է՝ խափանելու բանակցային գործընթացը»,- մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանն իրեն վերապահում է նման սադրիչ գործողություններին պատշաճ արձագանքելու իրավունք: