fbpx
Աշխարհ

Ադրբեջանը հայտնել է Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Քյամրան Ալիևը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 300 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի հրթիռակոծության հետ կապված»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ