Ադրբեջանը հարվածում է խաղաղության օրակարգին․ Փաշինյան

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի սկզբում խոսեց նաև ադրբեջանական զինծառայողների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելուն։

Նա ասաց, որ դա հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետր երկարությամբ վիճարկելի հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահներ՝ ապահովելու ճանապարհի անվտանգությունը։

Փաշինյանը վստահաբար պնդեց, որ այս ակցիան Ադրբեջանն արել է խաղաղության օրակարգին հարվածելու նպատակով ու նման դեպքեր էլի կարող են լինել։

Միևնույն ժամանակ, վարչապետն ասաց, որ մեր ծառայությունները պետք է զգոն լինեն, բայց նաև ամուր նյարդեն են պետք՝ խաղաղության ռազմավարական գիծն առաջ տանելու համար։

Ամենաթարմ