Շուշիում շինարարական աշխատանքները շարունակվում են, քաղաքի տեսքն անընդհատ փոխվում է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։ Նրա խոսքով՝ Շուշին, իբրև թե, վերականգնում է «իր նախկին պատմական տեսքը» (չակերտները՝ Iravaban.net-ի)։
«Շուշիի և Ղարաբաղի պատմությունն արտացոլող մեր հուշարձանները վերականգնվում են։ Այսօրվա դրությամբ ամբողջությամբ վերականգնվել են մեր 16 հուշարձանները», – ասել է Ալիևի ներկայացուցիչը։