Իրանից Ադրբեջան վերադարձած 1969 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացին դիմել է հիվանդանոցառողջության քրոնիկական խնդիրների պատճառով: Նրա մոտ հայտնաբերվել է ծանր աուտոիմունային հիվանդություն՝ կարմիր գայլախտ (Lupus Eritematozus), չորրորդ դասի լյուպոս նեֆրիտ եւ երիկամների քրոնիկական անբավարարության վերջին փուլ:
Ծանր աուտոիմունային հիվանդության ֆոնին հիվանդի մոտ հայտնաբերվել է լյարդի վնասում, շնչառական անբավարարություն, ինչպես նաև ծանր իմունոդեֆիցիտ:
Պարզվել է՝ որ հիվանդը վարակված է կորոնավիրուսով: Նա հոսպիտալացվել է հատուկ ռեժիմի հիվանդանոցում, նրա առողջական վիճակը հսկողության տակ է վերցվել, իրականացվել են ինտենսիվ բուժական միջոցառումներ: Հիվանդի մոտ քրոնիկական հիվանդությունները սրվել են, զարգացել է ներքին օրգանների անբավարարություն, և կյանքը փրկել չի հաջողվել: Հիվանդի ընտանիքի անդամները և նրա հետ շփված այլ մարդիկ կարանտինի մեջ են:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։