Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարել է, որ Էմիրությունները իր տարածքում ընդունել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և նրա ընտանիքին, որոնք թալիբների կողմից երկրի գրավման ֆոնին լքել են Աֆղանստանը:
Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: Այս մասին հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ:
Այս մասին տեղեկանում ենք ng.ru-ից: