fbpx
Աշխարհ

Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում․ Պեսկով

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում: Նա նշել է, որ որևէ քննարկում Աֆղանստանի իշխանությունների կամ թալիբների չի անցկացվում:

«Ոչ, այդ հարցի առնչությամբ որևէ քննարկում չի իրականացվում»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում է Աֆղանստանում ռուսական զորքի ներդրման տարբերակ և իրականացվո՞ւմ է այդ ուղղությամբ քննարկում տեղի իշխանությունների կամ թալիբների հետ:

Պեսկովն անդրադարձել է նաև Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային հատված զորամիավորման նոր խումբ ուղարկելու հարցին:

«Լրացուցիչ զորամիավորման մասին ես չեմ կարող ասել: Իհարկե, կախված այն հանգամանքից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, իսկ մենք տեսնում ենք, որ որ լավագույն կերպով չեն զարգանում: Հետևաբար մեր ռազմական սահմանապահների կողմից համապատասխան որոշում կընդունվի», -ասել է Պեսկովը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ