ՌԴ ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:
«Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցով ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության իրագործման գործնական առաջադրանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ: