Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը։
«Մեր դիվանագիտական ծառայությունը և ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,-նշեց նախարարը։
Տոնոյանը մեկնաբանեց նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին հարցազրույցը, որը մեծ քննադատությունների էր արժանացել։
«Ես մի բան կարող եմ ասել, որ ԱԳ նախարարի Hard talk-ի ժամանակ խոսակցությունը միտված է եղել արտաքին աշխարհին, ոչ թե ներքին»,-ընդգծեց պաշտպանության նախարարը։