Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը քննարկել են առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը քննարկել են առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը:

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ