Համաձայն Endangered Species Research պարբերականում հրապարակված հետազոտության՝ վերջին տասնամյակում Հնդկական օվկիանոսում դելֆինների թիվը կրճատվել է ավելի քան 80%-ով: Շուրջ 4 000 000 այդ կենդանիներից բռնել են թունա ձուկ որսալիս:
2006 թվականին շուրջ 100 000 կետաձեւերի, հիմնականում դելֆինների, որսացել են կոմերցիոն ցանցերով: Ընդ որում՝ 20119 թվականի ցուցանիշները կազմում են շուրջ 80 000 կետաձեւ: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները նշում են, որ ձկնորսական ցանցերի օգտագործումն այսօր ամենամեծ վտանգն է ներկայացնում կետաձեւերի համար:
Հետազոտողների տվյալներով՝ որսի մեծ մասը կատարվում է Իրանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Պակիստանում, Եմենում, ԱՄԷ-ում եւ Տանզանիայում: Հետազոտությունը ցույց է տվել, որ թունայի յուրաքանչյուր 1000 տոննայի համար ներկայում որսում են շուրջ 175 կետաձեւ, որոնց մեծ մասը սատկում է:
Մանրամասները կարդացեք՝ news.am-ում։
