fbpx
Սպորտ

Ագուերոն կարող է վերսկսել կարիերան

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է վերսկսել կարիերան, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա հարձակվողը կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ «Ինդեպենդիենտե», որպեսզի մի քանի ընկերական հանդիպում անցկացնի ու վերջնականապես ավարտի կարիերան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագուերոյի սրտաբանը մարզիկին ասել է, որ նա կարող է ֆուտբոլ խաղալ։

Հարձակվողը կարիերան ավարտել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով 2021 թվականին։ Նրա վերջին ակումբը եղել է «Բարսելոնան»: Մինչ այդ նա խաղացել է «Մանչեսթեր Սիթիում» և Մադրիդի «Ատլետիկոյում»։ Ագուերոն Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 101 խաղում խփել է 41 գոլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ