Հունիսի 14-ին Արցախի կառավարությունը հայտնում է, որ տարատեսակ հարցերով քաղաքացիներին տեղեկանքների տրամադրման գործընթացը մեկնարկել է։
«ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում կորուսյալ այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը մեկնարկել է։
Տեղեկանքները տրամադրվում են համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա:
Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1»,-ասվում է հաղորդագրության մեջ։
