fbpx
Տեսանյութեր

ԱՀ նախագահը Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին հետմահու պարգևատրեց Արցախի հերոս բարձրագույն կոչումով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում։


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնում եմ հանդիսավոր պայմաններում:

Փա՛ռք հայոց նորագույն պատմությունը կերտող բոլոր հերոսներին»:


https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/591631694867541

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ