արթուր մկրտչյան
ԱՀ նախագահը Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին հետմահու պարգևատրեց Արցախի հերոս բարձրագույն կոչումով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության…
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ փոխելու նրա խափանման միջոց կալանքը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերջեց միջնորդությունը։ Այսպիսով՝ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր…
Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու գործով այսօրվա նիստը հետաձգվեց
Այսօր՝ ս.թ. օգոստոսի 25-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) պետք է մեկնարկեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան)։ Սակայն նիստը չի կայացել Գագիկ Խաչատրյանի դիմումի հիման վրա: Քիչ առաջ տեղեկացանք,…
Հայտնի է Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով առաջին նիստի օրը
Դատական-տեղեկատվական համակարգից տեեկանում ենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Նշենք, որ դատավորը Արթուր Մկրտչյանն է:
Արարատի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատի մարզպետի 2 տեղակալներ Տիգրան Պարսիլյանն ու Արթուր Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Որոշումների մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից», «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արթուր Մկրտչյանին…
Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակից: Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:
Այսօր Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի Հանրապետության առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան։ Արթուր Մկրտչյանը ծնվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին և 1992…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ընթանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ…
Դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, հայտնում է Aysor.am-ը։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ…
Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ News.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։ Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի…









