Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Նիցցայում և Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները:
Նա հայտարարել է, որ դրանք «վարկաբեկում են ժողովուրդների և կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»:
«Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար չի կարելի չհիշել ահաբեկչությունների զոհերի մասին։ Աղոթում եմ ողբերգական հանգամանքներում զոհվածների համար, հայտնում եմ իմ հոգևոր մտերմությունը նրանց հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տառապում են այդ բռնությունից, որը վարկաբեկում է կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»,-ասել է Հռոմի պապը։
Այս մասին տեղեկանում ենք tass.ru-ից։
