Գիշերը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի 6 տարբեր վայրերում կրակոցներ են արձակվել մի խումբ մարդկանց կողմից, ինչի հետևանքով 2 անձ զոհվել է, իսկ 14-ը վիրավորվել։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում գտնվող սինագոգում։
Ըստ աղբյուրի՝ վնասազերծվել է հարձակվողներից մեկը, իսկ մյուս կասկածյալների որոնման աշխատանքները շարունակվում են։
Նշվում է նաև, որ հարձակումների արդյունքում վիրավորածների ցանկում կա նաև ոստիկան։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այս գործողություններն անվանել է ահաբեկչություն, բայց նշել, որ կրակոցների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
