Թուրքական պետությունն է պատերազմ ցանկացողը։ Թուրքական պետությունը 96 տարի քրդական հողերի վրա պետական ահաբեկչություն է իրականացնում։ Այս մասին հայտարարել է PKK-ի առաջնորդներից, «Ժողովրդի պաշտպանության կենտրոնի»-ի հրամանատար Մուրադ Քարայլանը։
Մուրադ Քարայլանը պնդել է, թե ցեղասպան եւ գաղութարար թուրքական պետությունը ամեն առիթ օգտագործում է քրդերի համար ծուղակներ պատրաստելու համար։
«Թուրքական պետությունը 96 տարի քրդական հողերի վրա պետական ահաբեկչություն է իրականացնում։ Ահաբեկիչը մենք չենք, ահաբեկիչը հենց Թուրքիան է։ Մենք թուրքական պետության ահաբեկչության դեմ ենք պայքարում։ Ժամանակին Թուրքիան ճնշում գործադրեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վրա եւ մեզ ներառեցին ահաբեկչական կառույցների ցանկում։
Եվրոպական մի շարք դատարաններ որոշում կայացնելու ժամանակ շեշտել են, որ PKK-ն ահաբեկչական կառույց չէ»,-նշել է Մուրադ Քարայլանը՝ շեշտելով, թե դեռ անհասականալի է, թե ամերիկյան զինված ուժերը Թրամփի՞, թե՞ ամերիկյան իշխանությունների պահանջով հեռացան քրդաբնակ շրջաններից եւ թույլ տվեցին Թուրքիային հարձակվել։

