Երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Էրեբունու բաժինն ականապատված է:
Նշված վայր էին ժամանել մեծ թվով հրշեջներ, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ոստիկանության Պարեկային ծառայության ոստիկաններ:
ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ահազանգը կեղծ է եղել: Զանգահարած անձի ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: