Շիրակ օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել

«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին ասել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Գյումրու երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանն էլ տեղեկացրել է, որ շենքն ամբողջովին ստուգվել է։ Գնացքները նորմալ աշխատում են, հետաձգումներ չկան։ Կայարանը սակրավորների ստուգումից հետո անցել է բնականոն աշխատանքի:

Ամենաթարմ