Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և ընտրություններին միջամտության մասին

Հրապարակող՝

Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և ընտրություններին միջամտության մասին

Ամենադիտվածներ

Հայտարարությունում, որը հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, մասնավորապես ասված է. – «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»:

Այդ գործողությունները, ըստ ԱՀԾ-ի, «ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։ Հայտարարությունը փաստեր չի ներկայացնում, չի մանրամասնում՝ որ երկրի մասին է խոսքը և ինչ քայլեր են ձեռնարկվում:

Ամենաթարմ