fbpx
Առողջապահություն

ԱՀԿ-ն ամանորի նախաշեմին հիշեցրել է առողջ սննդակարգի կանոնների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամանորյա տոների նախաշեմին հիշեցրել է ճիշտ սնվելու մասին: Կազմակերպությունն իր կայքում զետեղել է հանձնարարականներ, որոնք կօգնեն տոնական խնջույքներից հետո նվազեցնելու առողջության հետ կապված վտանգները՝ գրում է tass.ru-ն։

Թեև առողջ սննդակարգի բաղադրությունը կախված է շատ գործոններից, այդ թվում՝ մարդկանց տարիքից, նրանց ակտիվությունից և սնունդի առանձնահատկություններից, այնուամենայնիվ, բոլոր մշակույթների համար ընդհանուր կանոններ գոյություն ունեն, որոնց պետք է հետևել։

Ահա դրանք. սնունդը պետք է լինի բազմազան, հարկ է նվազեցնել աղի, շաքարի և որոշ տեսակի ճարպերի գործածումը, խուսափել ալկոհոլի վնասակար ներգործությունից: Խոսելով ոգելից խմիչքների մասին՝ ԱՀԿ-ի փորձագետները հարկ են համարել հիշեցնել, որ այն «առողջ սննդակարգի մաս չէ», սակայն «շատ մշակույթներում ամանորյա տոնակատարությունները զուգորդվում են մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործմամբ»։

Փորձագետները հայտարարում են, որ ալկոհոլի որևիցե անվտանգ բաժնաչափ չկա, և շատ մարդկանց համար գործածության նույնիսկ ոչ մեծ մակարդակը հղի է լուրջ վտանգով: Ուստի հնարավորինս պետք է նվազեցնել ալկոհոլի քանակը, նախընտրելի է այն բնավ չօգտագործելը։

Հաղորդում է 1in.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ