խնջույք
Կոլումբիայում 50 մարդ է ձերբակալվել կարանտինի ընթացքում խնջույքներ կազմակերպելու համար
Կոլումբիայի Համունդի քաղաքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել՝ կարանտինային ռեժիմը խախտելով խննջույքներ կազմակերպելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Համունդիի քաղաքապետը։ Նա նշել է, որ խնջույքի վայրն անընդհատ փոխվել է, սակայն իրավապահներին ի վերջո հաջողվել է պարզել անցկացման տեղը։ Ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են ավելի քան 50 անձ, որոնց թվում կան նաև անչափահասներ։ Երկրի…
Տավուշի մարզպետը՝ բազմամարդ խնջույք կազմակերպելու վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ…
Ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի` կազմակերպվել է ստորագրահավաք
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որին կից գրառում էր կատարել։ «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»,- գրել էր վարչապետը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/626462851285780 Ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի՝ տնօրենի աշակերտները ներկայացնում են իրենց պարզաբանումն ու կոչ են անում միանալ…
Այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է երեկ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունից հետո հրապարակաված խնջույքի լուսանկարներին: «Արդեն շատ տարածված այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության, որ արտահայտվում է մի քանի բառով. Ստախոսություն, Անպատասխանատվություն, Նախկինների հետ ջերմ հարաբերություններ, Նախկինի շարունակականություն, Օրենքից վեր լինելու զգացողություն, Արցախի առավել անջատում Երևանից,…
Սննդային թունավորումներ` խնջույքների ժամանակ
ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. Հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել…
ԱՀԿ-ն ամանորի նախաշեմին հիշեցրել է առողջ սննդակարգի կանոնների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամանորյա տոների նախաշեմին հիշեցրել է ճիշտ սնվելու մասին: Կազմակերպությունն իր կայքում զետեղել է հանձնարարականներ, որոնք կօգնեն տոնական խնջույքներից հետո նվազեցնելու առողջության հետ կապված վտանգները՝ գրում է tass.ru-ն։ Թեև առողջ սննդակարգի բաղադրությունը կախված է շատ գործոններից, այդ թվում՝ մարդկանց տարիքից, նրանց ակտիվությունից և սնունդի առանձնահատկություններից, այնուամենայնիվ, բոլոր մշակույթների համար ընդհանուր կանոններ գոյություն…






