Հունիսի 13-ին, ժամը 01:28-ից 03:15-ը Լոռու մարզի Ագարակ, Ամրակից, Արևածագ, Աքորի, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Օձուն Կարմիր Աղեգ, Կուրթան, Կողես, Մղարթ, Յաղդան, Այգեհատ, Հագվի, Ծաթեր, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան և Բագրատաշեն համայնքների տարածքներում տեղակայված 54 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր երկուական ամպ, կատարվել է 8275 կրակոց:
***
Ժամը 22:48-ից 23:53-ն Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Կոշ, Արագածոտն և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ և առաջին կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 859 կրակոց:
***
Ժամը 22:45-ից 23:13-ն Արմավիրի մարզի Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ, Արագած, Դաշտ, Աղավնատուն, Այգեհատ, Լեռնամերձ և Ամբերդ համայնքների տարածքներում տեղակայված 23 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ, երրորդ կարգի կարկտավտանգավոր երկու և երկրորդ կարգի կարկտավտանգավոր հինգ ամպ, կատարվել է 4386 կրակոց:
***
Ժամը 18:32-ից 19:19-ը Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Կամո և Մայիսյան համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 935 կրակոց:
***
Հունիսի 12-ին, ժամը 14:32-ից 19:26-ը Լոռու մարզի Ագարակ, Ամրակից, Լեջան, Մեդովկա, Միխայելովկա, Դսեղ, Աքորի, Հագվի, Օձուն, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեգ, Մղարթ, Այգեհատ և Գարգառ համայնքների տարածքներում տեղակայված 32 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ, երրորդ կարգի կարկտավտանգավոր երկու և երկրորդ կարգի կարկտավտանգավոր հինգ ամպ, կատարվել է 7757 կրակոց:
***
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: