fbpx
Հայաստան

ԱԻՆ 20 աշխատակիցներ կորոնավիրուսից բուժվել են, 82-ը ինքնամեկուսացված են

Հունիսի 9-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ արդեն մի քան ամիս է, որ մեր ժողովուրդը պայքարում է անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ:

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ:

«119 փրկարարներ համատեղ ծառայություն են իրականացնում ոստիկանների և առողջապահության նխարարության աշխատակիցների հետ՝ այցելելով մեկուսացման մեջ գտնվողն մեր հայրենակիցներին: 20 փրկարարական հաշվարկ ներգրավված է ողջ երկրում ազդարարման աշխատանքներին: Հանրապետությունում իրականացվել է շուրջ 47 հազար վարակազերծման աշխատանքներ»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը։

ԱԻՆ նախարարը նաև հայտնել է, թե քանի վարակակիր է եղել ԱԻՆ-ում։

«Ցավոք մեր համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել և վերադարձել են շարք: Նրանցից 15-ը դեռ գտնվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ ցանկացած դեպքում՝ բոլորը կարող են զանգել 911, եթե ունեն աջակցության, օժանդակության կարիք»,- հայտնել է նախարարը։

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ