Կորոնավիրուսի թեստը դրական է եղել ԱԻՆ-ի մեկ աշխատակցի մոտ

Ամենադիտվածներ

Ռաջա Ջեքսոնի միջադեպը ցնցեց ըմբշամարտի աշխարհը և առաջացրեց հետաքննություն

Կորոնավիրուսի դեմ պայաքարում ընդգրկված է նաև փրկարար ծառայությանը:  ԱԻՆ-ն աշխատում է 24 ժամյա ռեժիմով, միաժամանակ համագործակցում է  այլ գերատեսչությունների հետ: Կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկված քայլերից խոսելիս ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ  այս ընթացքում    500 ահազանգ են ստացվել և բոլորին ընթացք է տրվել:

«ԱԻՆ ավտոբուսներով և ԱԻՆ-ի  բուժվարչությանը պատկանող շտապօգնության մեքենաներով մեկուսացվել են ընդհանուր առմամբ  400  կոնտակտավոր: Ընտանիքներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: Իրականացվել են համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում աղտահանման գործողություններ: մեկՀանրային տարածքներում,մասնավորապես կանգառներում, վաղվանից արդեն օրը երկու անգամ  կիրականացվեն  ախտահանման աշխատանքներ»,- ասուլիսի ընթացքում նշեց փոխնախարարը:

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն էլ անդրադառնալով ԱԻՆ աշխատակիցների անվտանգությանը, ասաց  որ ամեն ինչ արվում է  աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ արդեն ունեն արձանագրված դեպք:

«Մեր որոշ աշխատակիցներ շփվում են վիրուսակիրների հետ և հնարավոր է վարակվեն: Նման մի դեպք ունենք: Այս պահին ունենք 11   մեկասացված կոնտակտավորներ՝ Լուսակերտի մեր մասնաճյուղում,որոնք շփվել են  վարակված անձի հետ:  Հիմա օրը երկու անգամաշխատակիցները  ջերմաչափվում են: Հերթափոխությունների ընթացքում վարակազերծում է իրականացվում:Այսինքն՝ ամեն ինչ անում ենք մարտունակ կազմ ունենալու համար: Ունենք նաև պահուստային աշխատակիցներ, որոնք   անհրաժեշտության դեպքում կփոխարինեն գործընկերներին»:

Գաբրիելյանի պարզաբանմամբ՝ հիվանդը վարակվել էր կնոջից: Իր հերթին ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանն էլ  ավելացրեց, որ աշխատակիցների համար կան ռիսկեր.

«Իհարկե ռիսկեր կան, սակայն կատարվում են ամեն ինչ, որպեսզի խուսափենք  վարակվածների թվի ավելացումից: 15000 պաշտպանիչ միջոցներ ենք տրամադրել մեր աշխատակիցներին և համապատասխան պարագաներով ապահովելու դեպքում մենք նվազեցնում ենք ռիսկը»:

Բանախոսները նաև կոչ արեցին հանրությանը  հետևել պարետատան ցուցումներին, քանի որ առանց ժողովրդի խնդիրն անլուծելի է:

Աղբյուրը` panorama.am:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ