ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 18 355 վարակազերծում, որից 12 231-ը՝ մարզերում, 6 124-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
https://www.youtube.com/watch?v=kzNrdYMvWbE