Կրթություն

ԱԻՆ-ի թիվ 194 դպրոցում վարժանք է իրականացրել

Արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի, տարբեր կառույցների աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքների ստուգման գործընթացները շարունակվում են:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոոնական կայքից։

«Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում Երևանի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել ղեկավար կազմի, աշխատակիցների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների տեսական և գործնական գիտելիքների կիրառումը ստեղծված իրավիճակում:

Ստուգվել են դպրոցում առկա պաշտպանական կառույցների, օդային տագնապ ազդանշանից հետո պատսպարման կազմակերպման, ինչպես նաև էներգամատակարարման, ջրամատակարարման, կապի և ազդարարման համակարգերի աշխատանքը:

Գործընթացն իրականացվել է հետևյալ հաջորդականությամբ՝ ազդարարում, պատսպարում, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացում:

Ավարտին ամփոփվել են ուսումնավարժանքի արդյունքները», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ