Հոկտեմբերի 24-30-ը Երևանի որոշ վարչական շրջաններում մթնոլորտային օդի փոշու մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի նորման: Արաբկիրի և Կենտրոնի շրջաններում գրանցվել են առավել բարձր ցուցանիշներ։
Ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը մնացել է թույլատրելի սահմաններում, սակայն փոշու բարձր մակարդակը կարող է վտանգավոր լինել բնակիչների առողջության համար։
Մոնիթորինգի կենտրոնը շարունակում է վերահսկել օդի որակը և կոչ է անում զգոն լինել, հատկապես՝ շնչառական խնդիրներ ունեցողներին։