Ֆրանսիական Air France ավիաընկերությունը չեղարկել է փետրվարի 22-ին նախատեսված չվերթները դեպի Կիև և հակառակ ուղղությամբ: RIA Novosti-ին ընկերության ներկայացուցիչ Մաթյո Գայոն հայտնել է, որ պատճառը Ուկրաինայի անվտանգության հետ կապված իրավիճակն է ։
«Air France-ը մշտապես հետևում է աշխարհաքաղաքական զարգացումներին այդ տարածքներում թռիչքների անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար։ Air France-ը պարբերաբար վերլուծում է դեպի Ուկրաինա թռիչքների հետ կապված իրավիճակը»,- ասել է խոսնակը։