ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած առաջին նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։
«Մենք պատրաստվում ենք սերտ կապեր ունենալ կառավարության հետ, հանդիպումներ ունենալ դեսպանների հետ։ Հանձնաժողովն ունի ուժեղ կազմ և, կարծում եմ, որ մենք լավ կաշխատենք», – իր խոսքում ասաց Հովհաննես Իգիթյանը։