ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը տնտեսել է շուրջ 585 միլիոն դրամ․ Արարատ Միրզոյան

Ամենադիտվածներ

photo

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ, այդ թվում՝

– շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով,

– շուրջ 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ և կապի ծառայությունների ծախսերի գծով,

– շուրջ 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային և այլ ապրանքների ծախսերի գծով,

– շուրջ 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով,

– շուրջ 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով։

Հ․Գ․ Ինձ խիստ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս գրառումը կարժանանա նույն ուշադրությանը, ինչ ԱԺ կողմից կազմակերպված Վարդավառի միջոցառումը, երբ ԱԺ-ն 5 միլիոն դրամ էր ծախսել՝ փորձելով միմյանց ջրելուց բացի տոնակատարության մեջ ներառել Հայկական գորգերի և գորգագործության ցուցադրություն (նաև չարչրկված գորգերի լվացման բաղադրիչով)՝ ձգտելով ավելի գրավիչ դարձնել տոնակատարությունը հայաստանցիների և զբոսաշրջիկների համար»։

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2837326302972482?__xts__%5B0%5D=68.ARDaHUu6w6akOp_0qV6KyDsbvobMdb1wJxW4I1Zr1wYa376LspPqfq9GhkFxpVmB3hlN7pKaYS056C_yt1cjCVKaCMxUtfqu17AeHY22BJfZxOubEnLiAYasaiqf2ZmVuamyc703EN_jSoL9lFvfBVTkizsZ9ZgGi2T_hv-M9u1wN4VOtITau-Acg-gL3R8DbCaIa0KQ0nuA_FVSJY79vWeKfzkQZx3kTW2_5khraN8DvNEP0KMbzl1jQiZrvr4C9HRsNr_5YEvRqABoUiP9oyAR7lIfiu1q5q-O6AYnjHLIiU22gu1AtiaOBcmnHGXv8ZItNOc-4odrv6SzeLmkWRWO&__tn__=-R

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ