fbpx
Իրավական
10:20 31/08/2019

Դատական իշխանությունը՝ ԱԺ կցորդ․ դժգոհություն օրենսգրքի փոփոխություններից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում:

Դատա­վորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:

Ըստ դատավորների՝ այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ և այդ հանձնաժողովում, և ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահա­կան վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ