fbpx
Խորհրդարան

ԱԺ աշխատակիցները կպարգևատրվեն մարտ ամսվա համար. Տիգրան Գալստյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը իր Facebook-ում գրել է ԱԺ աշխատակիցների պարգևատրման մասին:

«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի(ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:
Նշեմ որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե պատգամավորների, և թե աշխատակազմի աշխատակիցների համար:
‼️Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար էր, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»:

https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2821959477887102

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ