Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի և հանձնաժողովի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։
«Այցի ընթացքում հրամանատարության հետ քննարկվել են սպառազինությանը, մարտական պատրաստվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ բազմաթիվ խնդիրներ:
- ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները
- Մեկնարկել է ԱԺ նիստը. ուղիղ
Պատգամավորներն առաջնագծի հենակետերում ծանոթացել են ձմռան նախապատրաստական ամրաշինական աշխատանքներին ու առկա խնդիրներին և մարտական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

