fbpx
Խորհրդարան

ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Թեման «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումներն» են։ Արտահերթ նիստ հրավիրելու համար հիմք է հանդիսացել հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ հայտարարությունը: Հրավիրված է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

Ավելի վաղ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ