fbpx
Իրավական

Ազգային ժողովի մաքրուհիները դարձյալ բողոքում են

ԱԺ մաքրուհիներն այսօր դարձյալ բողոքի ցույց են անում: Ինչպես տեղեկացրել էինք, նրանք իրենց ձայնը բարձրացնել են աշխատավարձերի կրճատման դեմ: Նրանց «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը հրավիրել էր հանդիպման` ասելով, որ խնդրին լուծում կտրվի:

Մաքրուհիները հույս ունեին` իրենց աշխատավարձերը կբարձրանան, սակայն ասվել է` աշխատավարձի բարձրացում չի լինելու:

Իրենց ասել են` եթե չեք ցանկանում այդ պայմաններով, այսինքն` 40 հազար դրամով աշխատել, կարող եք դիմում գրել և դուրս գալ աշխատանքից:

Խնդիրն այն է, որ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:

Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Ըստ այդ պայմանագրի` մաքրուհիների աշխատավարձը կնվազի. օրվա մեջ երկու ժամ աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն: Սակայն, միաժամանակ, կազմակերպությունը պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։

Մաքրուհիները, սակայն, դեմ են դրան՝ պնդելով, որ պայմանագրի պայմաններն իրենց հետ չեն քննարկել: Նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գալու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ