fbpx
Խորհրդարան

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին

Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ այսօր ընտրվեցին, քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: 

Ընտրություններին մասնակցել է 129 պատգամավոր: 

Այսպես, ըստ քվեարկության արդյունքների՝ 

Նարեկ Զեյնալյանը ընտրվեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել էր 112 պատգամավոր: Դեմ էին 16-ը:  

Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 117 պատգամավոր: Դեմ են եղել 12 պատգամավոր: 

Մխիթար Հայրապետյանը՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել է 116 պատգամավոր: Դեմ է եղել 1 պատգամավոր: 

Արման Եղոյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին կողմ էր քվեարկել 108 պատգամավոր: Դեմ էին 17-ը: 4 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

Անդրանիկ Քոչարյանը ընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել էր 122 պատգամավոր: Դեմ են եղել 4-ը: 

Վլադիմիր Վարդանյանը ընտրվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին կողմ էր քվեարկել 122 պատգամավոր: Դեմ է եղել 6 պատգամավոր: 

Վարազդատ Կարապետյանը՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրան կողմ էր քվեարկել 127 պատգամավոր, 2-ն էլ՝ դեմ: 

Բաբկեն Թունյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Նրա օգտին կողմ էր քվեարկել 123 պատգամավոր, դեմ՝ 6: 

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն ընտրվեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրան կողմ էր 127 պատգամավոր, դեմ՝ 2-ը: 

Իսկ Միքայել Մելքումյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրան կողմ էր 122 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 6 պատգամավոր: 

«Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանը ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրան կողմ էր քվեարկել 116 պատգամավոր: Դեմ էին՝ 10-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ