fbpx
Հասարակություն

Նա սերունդներին պիտի օրինակ ծառայի. ԱԺ նախագահը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում գրել է.

«Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կյանքից հեռանալու մասին։ Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»։

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար, ինչպես կարելի է աշխատասիրության և գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլև դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից և լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը։

Վարդան Գրիգորեանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել մեզնից շատերի կյանքում։ Հանգչե’ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպում բնորոշել էր Financial Times-ը:

Պատիվ էր քեզ ճանաչելն ու քեզ հետ աշխատելը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ