fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահը մեծացնում է իր գրասենյակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ԱԺ-ում կրակն են ընկել իրենց ապօրինի գործողությունների ձեռքը։ Մեկ շաբաթ է՝ զբաղված են կադրային ջարդի ապօրինի հետքերը վերացնելու գործով։ Նախօրեին ուշացած հրապարակեցին ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակի հավելվածը, որից պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի տարբերություն նախորդի, մեծացնում է իր գրասենյակը։

Եթե 2017-ին ԱԺ խորհրդի անդրանիկ նիստում որոշում ընդունվեց, որ Արա Բաբլոյանի աշխատակազմը պետք է բաղկացած լինի 6 հոգուց՝ նախկին 22-ի փոխարեն, ապա Արարատ Միրզոյանը որոշել է գրեթե կրկնապատկել այդ թիվը։ Նա կունենա 4-ական օգնական, խորհրդական, երկու ռեֆերենտ ու մեկ գործավար։

Ի դեպ, հիշեցնենք, որ Միրզոյանի ղեկավարած հիմնարկում մոտ մեկ տարի է՝ օպտիմալացումից են խոսում ու այդ նպատակով էլ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների գնացին, որպեսզի օպտիմալացնեն աշխատակազմը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ