fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթ է ընդունել

Սեպտեմբերի 24-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը քննարկվել և պատրաստվել է Հակակոռուպցիոն կոմիտեի և արդարադատության նախարարության գործընկերների հետ: Առաջարկվում է կոմիտեում 20 ինքնավար թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձանց քանակն ավելացնել ևս 10-ով, ինչը կնպաստի կոմիտեի ձևավորման սկզբնական շրջանում կոռուպցիոն հանցագործությունների քննությունների արդյունավետությանը:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում փաթեթից հանել և այլ ձևաչափով քննարկել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ