fbpx
Կառավարություն

Աջ ղեկով մեքենաների հարցը կքննարկեն կառավարության հաջորդ նիստին

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին և ցանկանում էին ճշտել, թե ինչու կառավարության այսօրվա նիստում չի ներառվել աջ ղեկի հետ կապված հարցը:

«Նախագիծն անցած հինգշաբթի պետք է լիներ կառավարության օրակարգում, բայց չեղավ: Մենք հավաքվեցին էստեղ ու մեզ ասեցին, որ անպայման ընդգրկված է լինելու էսօրվա նիստին: Հիմա էլի օրակարգում չկա, խոսել ենք վարչապետի օգնականի հետ, նա ասել է, որ տեխնիկական խնդիր է եղել, դրա համար չեն ընդգրկել»,- ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը և հավելել, որ այսպես անհիմն հարցը ձգձգվում է, իսկ մեքենաներին առնչվող խնդիրները` ավելանում:

Մեքենաներից գողության դեպքեր են եղել, անհայտ անձինք մեխով խազել են ավտոմեքենան:

Հենց կառավարության մուտքի մոտ նախաձեռնության անդամներին հանդիպել է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը և վստահեցրել, որ կառավարության հաջոդ նիստին աջ ղեկով մեքենաների հարն արդեն կքննարկվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ